Արթնացրո՛ւ ինձ, Տե՛ր, մեղքերիս քնի ահավոր խորությունից և զգաստացրո՛ւ իմ երերուն մարմինը ամեն բարի գործերի մեջ, որ միշտ բարին խորհեմ և մեծ երկյուղով Քո կամքը գործեմ ամենայն ժամ։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...